Constitution of the Republic of Armenia 1995, as amended to 2020
Political Parties
  • English
    1. Ideological pluralism and the multipartisan system shall be guaranteed in the Republic of Armenia.
    2. Parties shall be formed and operate freely. Equal legal opportunities for activities of the parties shall be guaranteed by law.
    3. Parties shall promote the formulation and expression of the people’s political will.
    4. The structure and activities of parties may not contravene the democratic principles. (Art. 8)
  • Armenian
    1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
    2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
    3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
    4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին: (Հոդված 8)
Political Parties
  • English
    1. Every citizen shall have the right to create a party with other citizens and the right to become a member of a party. No one shall be compelled to become a member of a party.
    2. Judges, prosecutors, and investigators may not be members of a party. The law may prescribe restrictions on the right to create and become a member of a party by servicemen of the armed forces, the national security, the police, and other militarized bodies.
    3. Parties shall publish annual reports on the sources of their financial means and expenditures, as well as on their property.
    4. In cases stipulated by law, the activities of a party may be suspended by a decision of the Constitutional Court. Parties that advocate the violent overthrow of the constitutional order or use violence for overthrowing the constitutional order shall be unconstitutional and are subject to prohibition by decision of the Constitutional Court. (Art. 46)
  • Armenian
    1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:
    2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:
    3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:
    4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: (Հոդված 46)
Links to all sites last visited 1 November 2023
3
Chapter 2 on Fundamental Human and Civil Rights and Freedoms.