SEARCH DATABASE
The Global Gender Equality Constitutional Database is a repository of gender equality related provisions in 194 constitutions from around the world. The Database was updated in partnership with the International Bar Association's Human Rights Institute (IBAHRI) and with support from the Swedish International Development Agency (SIDA) and the Government of Japan. Experience its wealth and depth of information by starting your search now.
ABOUT 92 RESULTS
Status of the Constitution
Armenia
- English1. The Constitutional Court shall adopt decisions and opinions.
2. Decisions and opinions of the Constitutional Court shall be final and shall enter into force at the moment of being published.
… (Art. 170) - Armenian1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:
2. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
… (Հոդված 170)
Status of International Law
Armenia
- English1. The practice of bodies operating on the basis of international human rights treaties, which have been ratified by the Republic of Armenia, shall be taken into account when interpreting the provisions of the Constitution on fundamental rights and freedoms.
2. The restrictions of fundamental rights and freedoms may not exceed the restrictions stipulated by the international treaties of the Republic of Armenia. (Art. 81) - Armenian1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: (Հոդված 81)
Status of International Law
Armenia
- EnglishIn a state of emergency or during martial law, fundamental rights and freedoms of the human being and the citizen, with the exception of those stipulated by Articles 23–26, 28–30, 35–37, Part 1 of Article 38, Part 1 of Article 41, Part 1, the first sentence of Part 5, and Part 8 of Article 47, Article 52, Part 2 of Article 55, Articles 56, 61, and 63–72 of the Constitution, may be temporarily suspended or subjected to additional restrictions in the manner stipulated by law to the extent required by the situation, subject to the international commitments undertaken with respect to derogations from commitments in emergency situations or during martial law. (Art. 76)
- ArmenianԱրտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում: (Հոդված 76)
Status of International Law
Armenia
- English…
2. Everyone shall, for the protection of his rights and freedoms, and in conformity with the international treaties of the Republic of Armenia, have the right to apply to international bodies of protection of human rights and freedoms. (Art. 61) - Armenian…
2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք: (Հոդված 61)
Status of International Law
Armenia
- English…
3. In case there are contradictions between the norms of international treaties ratified by the Republic of Armenia and the norms of laws, the norms of the international treaties shall be applied. (Art. 5) - Armenian…
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: (Հոդված 5)
Status of International Law
Armenia
- EnglishThe Constitutional Court shall, in the manner stipulated by the Law on the Constitutional Court:
…
3. Prior to the ratification of an international treaty, determine the conformity with the Constitution of obligations enshrined therein;
… (Art. 168) - ArmenianՍահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
…
3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
… (Հոդված 168)
Status of International Law
Armenia
- English1. The National Assembly shall ratify, suspend, or renounce international treaties that:
1. Concern the fundamental rights and freedoms, as well as obligations of the human being and citizen;
...
3. International treaties contravening the Constitution may not be ratified. (Art. 116) - Armenian1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
...
3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ (Հոդված 116)
Jurisdiction and Access
Armenia
- English1. The following may apply to the Constitutional Court:
1) The National Assembly – in the cases stipulated by Point 12 of Article 168 of the Constitution; in the case stipulated by Point 7 of Article 168 of the Constitution – by a decision adopted by majority vote of the total number of parliamentarians, and in the case stipulated by Point 10 of Article 168 of the Constitution – by a decision adopted by at least a three-fifths majority vote of total number of parliamentarians;
2) At least one fifth of the total number of parliamentarians – in the cases stipulated by Point 1, 4, and 6 of Article 168 of the Constitution;
3) A faction of the National Assembly – for disputes related to decisions adopted with respect to the results of a referendum or the results of election of the President of the Republic;
4) The President of the Republic – in the cases stipulated by Part 1 of Article 129, Part 2 of Article 139, Article 150, or Points 1 and 4 of Article 168 of the Constitution;
5) The Government – in the cases stipulated by Point 1, 4, 8, and 12 of Article 168 of the Constitution;
6) The Supreme Judicial Council – in the cases stipulated by Point 4 of Article 168 of the Constitution;
7) Local self-government bodies – with a question regarding the conformity with the Constitution of normative legal acts stipulated by Point 1 of Article 168 of the Constitution that violate their constitutional rights, as well as in the cases stipulated by Point 4 of Article 168 of the Constitution;
8) Everyone – in a concrete case when there is a final act of court, all judicial remedies have been exhausted, and the person challenges the constitutionality of a provision of a normative legal act applied in relation to him by such act of court, which has led to a violation of his fundamental rights and freedoms enshrined in Chapter 2 of the Constitution, taking into account also the construal of such provision in its practical legal application;
9) The Prosecutor General – concerning the constitutionality of provisions of normative legal acts related to a specific set of proceedings conducted by the prosecution office, as well as in the case stipulated by Ponit 11 of Article 168 of the Constitution;
10) The Human Rights Defender – concerning the conformity of the normative legal acts listed in Point 1 of Article 168 of the Constitution with the provisions of Chapter 2 of the Constitution;
11) Parties or party alliances that participated in the National Assembly election – on disputes connected with decisions taken on the results of the National Assembly election;
12) The candidates for the President of the Republic – on disputes connected with decisions taken on the results of the election of the President of the Republic; and
13) At least three judges of the Constitutional Court – in the case stipulated by Point 9 of Article 168 of the Constitution.
... (Art. 169) - Armenian1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.
2) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում.
3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.
5) Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.
6) Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
7) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
8) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.
9) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.
10) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
12) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
13) Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:
... (Հոդված 169)
Jurisdiction and Access
Armenia
- EnglishThe Constitutional Court shall, in the manner stipulated by the Law on the Constitutional Court:
1) Determine the conformity with the Constitution of laws, decisions of the National Assembly, orders and decrees of the President of the Republic, decisions of the Government and the Prime Minister, and sub-legislative normative legal acts;
2) Prior to the adoption of the draft Constitutional Amendments, as well as drafts of legal acts put to a referendum, determine their conformity with the Constitution;
3) Prior to the ratification of an international treaty, determine the conformity with the Constitution of obligations enshrined therein;
4) Resolve disputes arising between constitutional bodies with respect to their constitutional powers;
5) Resolve disputes related to decisions adopted with respect to the results of a referendum or the results of elections of the National Assembly and the President of the Republic;
6) Render a decision on termination of the powers of a parliamentarian;
7) Issue an opinion on the existence of a ground for impeaching the President of the Republic;
8) Render a decision on the impossibility for the President of the Republic to discharge his powers;
9) Solve the question of imposing disciplinary liability on a judge of the Constitutional Court;
10) Solve the question of terminating the powers of a judge of the Constitutional Court,
11) Solve the question on initiating criminal prosecution against a judge of the Constitutional Court or consenting to depriving him of liberty with respect to the performance of his duties; and
12) In cases stipulated by law, render a decision on suspending or prohibiting the activities of a party. (Art. 168) - ArmenianՍահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.
5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.
11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։ (Հոդված 168)
Jurisdiction and Access
Armenia
- English1. Constitutional justice shall be administered by the Constitutional Court, ensuring the primacy of the Constitution.
2. When administering justice, the Constitutional Court shall be independent and shall abide only by the Constitution.
3. The powers of the Constitutional Court shall be stipulated by the Constitution, while the procedure of its formation and functioning shall be stipulated by the Constitution and the Law on the Constitutional Court. (Art. 167) - Armenian1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: (Հոդված 167)