SEARCH DATABASE
The Global Gender Equality Constitutional Database is a repository of gender equality related provisions in 194 constitutions from around the world. The Database was updated in partnership with the International Bar Association's Human Rights Institute (IBAHRI) and with support from the Swedish International Development Agency (SIDA) and the Government of Japan. Experience its wealth and depth of information by starting your search now.
ABOUT 1 RESULTS
Citizenship and Nationality
Armenia
- English1. A child born to citizens of the Republic of Armenia shall be a citizen of the Republic of Armenia.
2. Every child whose one parent is a citizen of the Republic of Armenia shall have the right to acquire citizenship of the Republic of Armenia.
3. Armenians by ethnicity shall have the right to acquire citizenship of the Republic of Armenia from the moment of establishing residence in the Republic Armenia.
4. Armenians by ethnicity shall acquire citizenship of the Republic of Armenia through a simplified procedure stipulated by law.
5. A citizen of the Republic of Armenia may not be deprived of citizenship. A citizen of the Republic of Armenia may not be deprived of the right to change citizenship.
6. The procedure of exercising the rights stipulated by this Article, the other grounds of acquiring citizenship of the Republic of Armenia, and the grounds of termination shall be stipulated by law.
7. The rights stipulated by Part 2-4 and by the second sentence of Part 5 of this Article may be restricted only by law with the aim of protecting state security, preventing or solving crimes, as well as protecting other public interests.
8. Citizens of the Republic of Armenia, while outside of the borders of the Republic of Armenia, shall be under the protection of the Republic of Armenia on the basis of international law. (Art. 47) - Armenian1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:
7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են: (Հոդված 47)